a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը

Hover-septet

Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգը: Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, փառատոնը կեզրափակվի «Հովեր» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար`Սոնա Հովհաննիսյան) սեպտետի համերգով:

Սեպտետը ելույթ կունենա այն համերգային ծրագրով, որով շրջել է ամբողջ աշխարհով, ելույթ ունեցել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված համերգներով:

«Ազգային պատկերասրահ» փառատոնը բացվել է հունիսի 18-ին:  Փառատոնի շրջանակներում ելույթ  են ունեցել երաժիշտներ Հայաստանից և արտերկրից: Բացի դրանից, փառատոնի շրջանակներում ելույթ ունեցած մի քանի երաժիշտներ վարպետության դասեր են անցկացրել Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0