a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում

Hover

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը, «Ռեինվոկալ» փառատոնի հրավերով և աջակցությամբ՝ 2016 թվականի հուլիսի 29-31-ը, Գերմանիայում հանդես կգա երեք համերգով. հուլիսի 29-ին՝ Շլոս Էնգերսում, հուլիսի 30-ին և 31-ին՝ Սենտ Բլազիենում: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հուլիսի 29-ին, Շլոս Էնգերսի Քրիստուս Կիրխե եկեղեցում կայանալիք համերգը նվիրվում է՝  ս. թ. հունիսի 2-ին, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և կանցկացվի «Շնորհակալությո՛ւն Գերմանիա» խորագրի ներքո, «Ռեինվոկալ» փառատոնի շրջանակում: Համերգը ամբողջությամբ կհեռարձակվի «SWR 2»-Südwestrundfunk 2 ռադիոկայաններով, իսկ հուլիսի 30-ին և 31-ին, Սենտ Բլազիեն քաղաքի գլխավոր եկեղեցում:

Ծրագրում` Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ, արևմտաեվրոպական և հայ ժամանակակից հոգևոր խմբերգերը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0