a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մալթայում պատանեկան արվեստի տոնին մասնակցել է նաև Հայաստանը

մալթա

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախաձեռնությամբ՝ Մալթայում իրականացվել է երաժշտական նախագիծ, որին մասնակցել են Ռուսաստանի «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հիմնադրամի /պատվիրակության ղեկավար՝ Վիկտոր Մաևսկի/, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի /ղեկավար՝ Սիլվա Մեքինյան/ և Մալթայի Հանրապետության նորաստեղծ համանուն կազմակերպության /ղեկավար՝ Ալան Կիրկոպ/ անդամները:
Նախագծի շրջանակում երեք երկրի պատանի երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգներով, մասնակցել վարպետության դասերի և գիտագործնական քննարկումների:

Առանձնակի ուշադրության է արժանացել Հայաստանի Հանրապետության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն` Նելլի Սարգսյանի և Մալթայի նույնատիպ հիմնադրամի ղեկավար` Կոնստանտին Իշխանովի հանդիպումը, որն ուղղված էր երկու երկրների մշակութային կրթադաստիարակչական ոլորտի զարգացման խնդիրներին և ծրագրերին: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ:

Ինչպես տեղեկանում ենք մաշակույթի նախարարության կայքէջից, ամենուրեք պատանիներին ընդունել են մեծ խանդավարությամբ, անկեղծ հիացմունքով և հայկական ավանդական նվագարանների հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով: Հայկական պատվիրակության կազմում հանդես են եկել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամներ Աստղիկ Ղուկասյանը /դաշնամուր/, Նարեկ Բալդրյանը /երգեցողություն/, Գագիկ Հակոբյանը /դուդուկ/, Մերի Մուսինյանը /քանոն/:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0