
12/08/2016
|
Հ. Չեքիջյան. «Տատյանա Հայրապետյանի տեղը մնաց թափուր ոչ միայն իր հարազատների, այլև ամբողջ երաժշտական աշխարհի համար»

Օգոստոսի 12-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի խոսքով` երաժշտական աշխարհը մեծ կորուստ կրեց.
-Սրտի խոր ցավով տեղեկացա, որ մեր շատ սիրելի և հարազատ Տատյանա Բագրատովնան հեռացել է կյանքից։ Նա մի օրինակելի մարդկային կերպար էր, մանավանդ իր կազմակերպչական ուժով և հմտությամբ։ Տատյանա Բագրատովնայի տեղը մնաց թափուր ոչ միայն իր հարազատների, այլև ամբողջ երաժշտական աշխարհի համար։ Հայտնում եմ իմ վշտակցությունը և մաղթում համբերություն»,- Culture.AM-ի հետ ճեպազրույում նշել է Հովհաննես Չեքիջյանը։