a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկեց Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը

hay-vracakan paraton

Մեկնարկեց Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը, որն անցկացվում է  Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և Վրաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ: Փառատոնի առաջին համերգային օրը կայացավ Դիլիջանում՝ Արվեստի պետական քոլեջի դահլիճում: Վրացական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել նախորդ օրը՝ հուլիսի 8-ին և հանգրվանել Դիլիջանի Էվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:

Արամ Սաթյանի խոսքով, սա հիանալի առիթ է ամրապնդելու երկու բարեկամ երկրների մշակութային կապերը:
-Հայաստանի Կոմպոզիտորներ Միությունն անցյալ տարի սկսեց միջազգային ձևաչաով փառատոնների շարք : Եթե անցյալ տարի փառատոնը կապում էր հայ-ռուսական երաժշտությունը, այս տարի այն ներկայացնում է հայ-վրացական երաժշտական համագործակցություն: Կարևորը, որ դա մենք կապում ենք նաև Դիլիջանի հետ:Առաջին համերգը կայանում է  այսօր՝ Դիլիջանում՝ տալով տեղի հանրությանը ակադեմաիակն երաժշտություն լսելու հիանալի հնարավորություն: Ծրագիրը բազմազան է, հուսով եմ, որ որ այն լավ կնդունվի երաժշտասեր հանրության կոմղից:

Culture.AM –ի հետ զրույցում վրաց կոմպոզիտոր Իրակլի Ցինցաձեն խոստովանեց, որ իր համար  մեծ նշանակություն ունի  ինչպես մասնակցությունն այս փառատոնին, այնպես էլ համագործակցությունը երկու բարեկամ ազգերի միջև:
- Ամեն այցելությունս Հայաստան ինձ մեծ բավականություն է պատճառում, ես սիրում եմ Հայաստանը:
Օտարի Տատիշվիլին  նույնպես չթաքցրեց իր հիացմունքը Հայաստանի՝ Դիլիջանի նկատմամբ:
– Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Դիլիջանում: Սա շատ լավ տեղ է ոգեշնչման համար: Ես շատ կուզենայի , որ այս ավանդույթները՝ հայ-վրացական համագործակցության, շարունակակն լինեին: Կրկնակի ուրախ եմ, որ իմ սոնատի պրեմիերան կհնչի հենց այստեղ՝ հայ երաժիշտի կատարմամբ:

Տատիշվիլին նշում է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է.
– Եթե դու տիրապետում ես  երաժշտությանը, սակայն  դա քո մասնագիտությունը չէ, դու քո գործը կրկնակի , եռակի անգամ լավ կկատարես:

Համերգը մեկնարկեց քոլեջի տնօրենի բացման խոսքով , ով բարձր գնահատեց Կոմպոզիտորների Միության քայլը՝ Հայ-Վրացական փառատոնի համերգներից մեկը իրենց “վստահելու” համար:

Փառատոնի բացման համերգին ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Դե իսկ առաջին համերգային օրվա ընթացքում հնչեցին Օտարի Տատիշվիլիի, Կախա Ցաբաձեի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Գեորգի Շավերզաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի և Վաժա Ազարաշվիլիի կամերային ստեղծագործություններից:

Հավելենք, որ նախագծի ինֆորմացիոն աջակիցներից է նաև Culture.AM -ը:

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0