a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության II փառատոնը

Yeritasardakan paraton

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունն արդեն երկրորդ տարին է, ինչ մի հարկի տակ է համախմբում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ու եռօրյա համերգաշարի շնորհիվ ներկայացնում ունկնդրին: Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս փառատոնին կմասնակցեն թվով 26 հեղինակներ:

Փառատոնի բացումը վերապահված է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական առաջին մրցույթի հաղթող Ալեքսանդր Հարությունյանին, ով կներկայացնի իր “Պատկերասրահ” դաշնամուրային 7 մասանի շարքից երեք մասը: Բացի Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային պիեսներից, սեպտեմբերի 9-ին կհնչեն նաև Անահիտ Գրիգորյանի, Բարդի Մինասյանի, Տաթև Ամիրյանի, Աննա Հակոբջանյանի, Հասմիկ Հակոբյանի, Սերգեյ Ումրոյանի, Դավիթ Պիվազյանի, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի և Արսեն Բաբաջանյանի ստեղծագործությունները, սեպտեմբերի 12-ին էլ կկատարվեն Արսեն Հարությունյանի, Գևորգ Բադալյանի, Մերի Դոլմազյանի, Շուշան Սարգսյանի, Արեգնազ Մարտիրոսյանի, Դավիթ Բալասանյանի, Ալվինա Կարապետյանի, Տիգրան Ասլանյանի, Մարտին Ուլիխանյանի, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Հովհաննես Մանուկյանի, Ռուբեն Անտոնյանի, Արամ Հովհաննիսյանի, Էռնեստ Դուլգարյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Հովիկ Սարդարյանի և Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:

Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի խոսքով, երիտասարդներին պետք է միշտ ընձեռել հնարավորություն դրսևորվելու և ցուցադրելու իրենց ողջ կարողությունները.
– Սա մի հիանալի առիթ է ևս մեկ անգամ համախմվելու միասնական երաժշտական տանիքի տակ, ինչն իր հերթին երիտասարդ կոմպոզիտորների համար ճանապարհ կհարթի ամրապնդելու կապը միմյանց, ինչպես նաև երաժշտասեր հանրության հետ:

Այս տարի փառատոնը կառանձնանա նաև նրանով, որ համերգների ընթացքում կհնչեն  հայ կոմպոզիտորների՝ հեղինակավոր մրցույթներում հաղթանակած ստեղծագործությունները:
Համերգների սկիզբը՝ 19:00:
Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցներից է: 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0