a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համերգ՝ համր ֆիլմի ցուցադրությամբ

Metropolis

Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանությունը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայանում են համատեղ յուրահատուկ նախագծով` համերգ՝ համր ֆիլմի ցուցադրությամբ: Մայիսի 11-ին՝ ժամը 19-ին, առաջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահում կցուցադրվի «Մետրոպոլիս» հանրահայտ համր ֆիլմը՝ հայերեն ենթագրերով: Գերմանացի հայտնի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը կկատարի ֆիլմի երաժշտությունը:

Գերմանական թերևս ամենահայտնի համր ֆիլմ «Մետրոպոլիսը» 2010թ. վերկանգնված տարբերակով և Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի երաժշտական վիրտուոզ նվագակցությամբ առաջին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին:
1927թ. էկրան բարձրացած այս ֆիլմը համարվում է էքսպրեսիոնիստական կինոարվեստի հանրաճանաչ գործերից մեկը և շատ արվեստագետների ներշնչման աղբյուր: Այս գիտաֆանտաստիկ ֆիլմն իր տեսակի մեջ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր և համարվում է բլոկբաստերի վաղ նախատիպը: Այն նաև այն ժամանակների ամենաթանկ ֆիլմերից է: Մուրնաուի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակով այսօր Ձեզ ներկայացվող տարբերակի պրեմիերան կայացել է 2010թ. փետրվարին՝ Բեռլինալեում: Դեռևս 2001թ. ՖրիդրիխՎիլհելմ Մուրնաուի հիմնադրամի կողմից վերականգնված և կրկին Բեռլինալեում ներկայացված ֆիլմի տարբերակն այն ժամանակ, առհասարակ առաջինը որպես ֆիլմ, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային վավերագիր ժառանգության մեջ:

Ֆոն Բոթմերի ժամանակակից կինոերաժշտությունը, կենդանի կատարմամբ մատուցվելով ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում, հանդիսատեսին լարված ու հուզումնալից ճամփորդության է տանում այս փառահեղ ֆիլմի միջով և լապտերի նման լուսավորում իմաստային լաբիրինթոսի ուղիները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0