a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մոսկվաբնակ Եվա Գևորգյանը համառուսաստանյան «Կապույտ թռչուն» մրցույթում զարմացրել է բոլորին

եվա

Երիտասարդ տաղանդներ փնտրող «Կապույտ թռչուն» համառուսաստանյան բաց մրցույթում  մոսկվաբնակ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոնների բազմակի դափնեկիր, ազգությամբ հայ  Եվա Գևորգյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա զարմացրել է բոլորին՝  կատարելով  Էռնեստո Լեուկոնի  «Մալագենյա» ստեղծագործությունը: Մրցույթի 11 մասնակցից ժյուրին ընտրել է մեր հայրենակցին՝ Եվային և 14-ամյա Կլարա Սեմենցովային: Մյուս մասնակիցները  եզրափակիչ փուլ կարող են անցնել միայն համացանցային քվեարկությամբ :

-Ես  չեմ նվագում ուղղակի նոտաներով, ես նվագում եմ  զգալով երաժշտության  ողջ գեղեցկությունն ու խորությունը՝  այդ ամենը  փոխանցելով ունկնդիրներին,-նշել է Եվան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվա Գևորգյանն իր  առաջին մեծ մենահամերգով հանդես է եկել  Հայաստանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0