a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Կուստուրիցայի կազմակերպած փառատոնին

նարեկ_հախննազարյան

Հուլիսի 15-ից 17-ը Սերբիայում աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նախաձեռնությամբ ռուսական դասական երաժշտության փառատոն կկայանա: Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, այդ միջոցառմանը կմասնակցի նաև հայազգի հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

-Աշխարհում այժմ ամեն ինչ հիմնված է քանակի վրա, սակայն մենք պնդում ենք, որ կարևորը որակն է: Մեզ համար կարևոր չէ 300 մարդ կհավաքվի՞, թե 300 հազար, միևնույն է այդ ամենը կհայտնվի ԶԼՄ-ների էջերոււմ, և մարդիկ այն կտարածեն սոցիալական ցանցերում», — նշել է  Կուստուրիցան:

Այս նախաձեռնությանը կմասնակցի 140 երիտասարդ երաժիշտ՝ Սերբիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Ռուսաստանից: Հաղթողները կպարգևատրվեն «Ոսկե մատրյոշկայով»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0