a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր համագործակցություն խաչատրյանական փառատոնի շրջանակում

[a9.3aratwn

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես եկան հայտնի երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը, ովքեր ապրում և ստեղծագործում են արտասահմանում՝ ամբողջ աշխարհին ներկայացնելով հայ կատարողական արվեստի նվաճումները։

Կամերային համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։

Զոհրաբը նշում է, որ Սոֆյայի հետ ծրագիրն ընտրելիս որոշել են նվագել գործեր, որոնք Հայաստանում քիչ են ներկայացվում։ Ջութակահարը նկատում է, որ իր ստեղծագործական կյանքում առաջնորդվում է մի սկզբունքով՝ ընտրել քիչ կատարվող գործեր: Զոհրաբ Թադևոսյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 14 տարի առաջ։ Եվ այսօր շնորհակալ է Սերգեյ Սմբատյանին, ով առաջարկեց հանդես գալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։ Նա նաև նշում է, որ շատ զարմացած է, որ Հայաստանում այսօրվա դժվարին պայմաններում ամենաբարձր մակարդակով կազմակերպվում է նման փառատոն։

Դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը բնակվում է Նյու Յորքում, սովորել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, Փարիզի Ecole Normale de Musique Alfred Cortot կոնսերվատորիայում և Մանհեթանի Երաժշտության դպրոցում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում։

Սոֆյա Մելիքյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անվան փառատոնի անցկացումը։ Դաշնակահարուհին նշում է՝ դիտելով փառատոնի ծրագիրը, մենակատարներին, հյուրերին,  զարմանում ես՝ տեսնելով այդպիսի բովանդակություն։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0