a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/11/2015

Շառլ Ազնավուրի ռեկորդը՝ թագավորական Albert Hall-ում

ազնավուր

panorama.am-ը գրում է․ Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը բրիտանական Royal Albert Hall դահլիճում նոյեմբերի 3-ին ելույթ է ունեցել՝ այդպես սահմանելով ռեկորդ՝ որպես այդ համերգասրահում հանդես եկած ամենատարեց արվեստագետ: Այս մասին գրված է համերգասրահի պաշտոնական կայքում: 

91-ամյա Ազնավուրն գերազանցել է սեփական ռեկորդը. նախորդ տարի՝ 90 տարեկանում նա հանդես է եկել նույն բեմում:

Համերգասրահում հանդես եկած մյուս տարեց արվեստագետներն են՝ 88-ամյա Թոնի Բենեթ, 86-ամյա Ջեյմս Լասթ, 85-ամյա Բրուս Ֆորսիթ:

«Իմ առաջին համերգը Albert Hall-ում եղել է 1966 թվականին: Այդ ժամանակից սկսած ես մշտապես հաճույքով եմ ելույթ ունենում Լոնդոնում»,- ասել է շանսոնյեն:

91-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ

ավելին՝ panorama.am-ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0