a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տաթևի վանական համալիրում առաջին անգամ կանցկացվի «Շարական» փառատոն

Sharakan_festival

Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևի վանական համալիրում անցկացվելու է «Շարական» առաջին փառատոնը: Այս մասին հայտնում է փառատոնի կազմակերպիչ Music of Armenia ընկերությունը: Սեպտեմբերի 14-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը, սեպտեմբերի 15-ին՝ Երևանի պետական երգչախումբը և  սեպտեմբերի 16-ին՝ Տաթևի վանական երգչախումբը: Բացի այդ՝ նախատեսվում է նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի անվճար վարպետության դասը:

«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը:

Փառատոնն ամենամյա է և շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես: Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է մի հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար: Փառատոնին աջակցում է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0