a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պրեմիերաներով հագեցած Հայ ժամանակակից երաժշտության II փառատոնն այս տարի նվիրված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին

5

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 20 – ից 27-ը տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը, որն այս տարի կկրի «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագիրը: Փառատոնային երեք համերգների ընթացքում կկայանան մեկ սիմֆոնիկ և երկու կամերային համերգներ, կհնչեն թվով 18 կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի բացման համերգը (հոկտեմբերի 20) տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում. այն կմեկնարկի խաչատրյանական հնչյունների ներքո,բեմում կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հոկտեմբերի 22-ին և 27-ին:

Այս տարի փառատոնն առանձնանում է նաև նրանով, որ երեք համերգային օրերի ընթացքում կլինեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հատկանշական է, որ փառատոնն ամբողջությամբ նվիրված է 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործության զոհերի հիշատակին:

Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է: Բոլոր համերգները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

51

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0