a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
05/09/2015

Ջանլուկա Մարչիանոն՝ օպերային թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր

Y2SLRTEF7kDcxwr4HJJcsVwHGw

Իրատեսը գրում է. Երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բարեգործական համերգի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ներկայացրեց օպերային թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժորին։ Այսուհետև թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Գեղամ Գրիգորյանը նշեց, որ բանակցությունները մաեստրոյի հետ դեռևս շարունակվում են, սակայն Մարչիանոն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը։
Նշենք, որ Ջանլուկա Մարչիանոն այս օրերին գտնվում էր Հայաստանում՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով՝ մասնակցելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Նա այն 4 դիրիժորներից էր, ովքեր ապրիլի 24-ին ղեկավարել էին «24/04» համաշխարհային նվագախումբը։
Սեպտեմբերի 4-ի բարեգործական համերգի վերջին համարը նվագախումբը կատարեց հենց Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ՝ դրանով սկիզբ դնելով իր գործունեությանը Հայաստանի օպերային թատրոնում։
Ինքը՝ Մարչիանոն, իր խոսքում նշեց, որ աներևակայելի երջանիկ է լինել Հայաստանում, Արցախում, աշխատել մեր օպերային թատրոնում։

Ավելին՝ Irates.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0