
23/07/2016
|
«Ջիվանու օրվա» շրջանակներում կբացվի աշուղի տուն-թանգարանը

Արդեն ավանդական դարձած «Ջիվանու օրվա» տոնակատարություններն այս տարի կանցկացվեն օգոստոսի 27-ին՝ աշուղի ծննդավայր Կարծախ գյուղում (Ախալքալաքի շրջան): Այս մասին հայտնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Ինչպես նշում են կազմակերպիչները, այս տարվա տոնակատարությունները լինելու են բացառիկ. Ջիվանու 170-ամյակի շրջանակներում տեղի է ունենալու Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը և «Աշուղների մեջլիս»:
Տոնակատարությունը կսկսվի Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում՝ պատարագով, որին կհաջորդի տուն-թանգարանի բացման արարողությունը, համերգային ծրագիրը և այլ միջոցառումներ: Տոնակատարությունն իրականացվելու է Ախալքալաքի շրջանային վարչության, Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համատեղ ջանքերով: