
03/07/2015
|
Ջութակահար Արա Մալիքյանը համերգով հանդես կգա Իսպանիայում

Հոիլիսի 10-ին սսպանական Խետաֆե քաղաքի Plaza de Toros արենայում կմեկնարկի լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը ամառային համերգային ծրագիրը։
Europa Press-ի փոխանցմամբ այս համերգը կանցկացվի «Անհանգիստ մշակույթ»-ի փառատոնի շրջանակներում, որը հիմնականում անցկացվում է Խետաֆեում, սակայն ներկա գտնվելու համար մարդիկ ժամանում են տարբեր վայրերից: Այս անգամ նրանք բաց չեն թողնի Արա Մալիքյանի` առանց սահմանների երաժշտի կատարումները:
«Առաջին անգամ եմ գտնվելու ցլամարտի արենայում, – նշում է փոփի և ռոքի հետ համադրվող իր կատարումներով հայտնի ջութակահարը, – համոզված եմ, որ համերգի ժամանակ հիանալիորեն հնարավոր է համատեղել Յոհան Սեբաստիան Բախին և Led Zeppelin-ին: Նրանք հավասար հանճարներ են, ուղղակի նրանց 300 տարի է բաժանում»:
Բացի փառատոնային համերգաշարից, լիբանանահայ երաժիշտն աշխատում է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված նախագծի վրա: «Իսպանիայում փոքր-ինչ բարդ է, սակայն ինձ համար սա շատ կարևոր է: Դժվարությունների եմ հանդիպում թատրոնների հետ աշխատելիս, քանի որ այս հարցը հաճախ քաղաքականացվում է: Սակայն դա պատմական փաստ է, և այս նախագիծը ցանկանում եմ իրականացնել ի հիշատակ նախապապերիս այն միլիոնուկես հայի, որ զոհվել են», – ընդգծել է Արա Մալիքյանը:
Արա Մալիքյանը՝ լիբանանահայ երաժիշտ ջութակահար,ծնվել է 1968 թ․, Լիբանանում, այժմ բնակվում է Մադրիդում։ Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում։ Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։