a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/09/2015

Ջութակահար Էդգար Հակոբյան. Մաչոյի կերպար երբեք չեմ փորձել ստեղծել

edgar (1)

Այսօր-ը գրում է․ Երևանում նոյեմբերի 20-ին կկայանա «Սառույցի արքաները» փառահեղ սառցե շոուն: Շոուին կմասնակցի նաև հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը:  Է. ՀակոբյանըAysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց շոուից իր ունեցած ակնկալիքների և անձնական կյանքում կարևոր փոփոխությունների մասին:

-Հե՞շտ համաձայնվեցիք մասնակցել և ի՞նչ ակնկալիքներ ունեք «Սառցե արքաները» շոուի հետ կապված:

-Հեշտ համաձայնվելու խնդիր չկար, որովհետև ես մասնակցում եմ ոչ միայն Հայաստանում նման միջոցառումների, բայց այդ, ունեմ կազմակերպիչների և մասնակիցների թվում շատ ընկերներ: Դրանից բացի, ինձ առաջարկեցին զբաղվել նաև կազմակերպչական աշխատանքներով: Հայ հանդիսատեսի հետ կապված մեծ սպասելիք ունեմ, որովհետև Հայաստանում ելույթ ունենալը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հայ հանդիսատեսը շատ լավ, բայց բարդ հանդիսատես է:

-Դահլիճում և գեղասահորդների համար նվագելու ոճը տարբերվու՞մ է:

– Իհարկե, ոճը տարբերվում է, թե ժամանակի, թե երաժշտության առումով, գեղասահորդների համար նախատեսված երաժշտությունը տարբեր է համերգային երաժշտությունից: Ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները, բայց ես շոույին մասնակցելու եմ ոչ մենակ:

- Ինչո՞վ եք հիմա զբաղված բացի շուոի կազմակերպչական աշխատանքները:

-Հիմա ես գրում եմ երաժշտություն ռուսական ֆիլմերի համար, իսկ որոշ ժամանակ անց կգանք Հայաստան երաժշտական տեսաֆիլմի պրեմիերայով:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր կյանքում հիմա կան շատ աղջիկներ: Փորձո՞ւմ եք մաչոյի կերպար ստեղծել, թե իրականում այդպիսին եք:

-Ես մաչոյի կերպար երբեք չեմ փորձել ստեղծել, բնականաբար, տղամարդու կյանքում կան աղջիկներ, հիմա ավելի քիչ, որովհետև ավելի լուրջ իրավիճակում եմ գտնվում, իմ փնտրտուքները վերջացել են: Անձնական կյանք, իհարկե, մնում է անձնական կյանք և ես դա չեմ ցանկանում հանրայնացնել:

– Դուք նաև նշել էիք, որ մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր է կատարել Ձեր մայրը: Հիմա ընտրելու դեպքում ո՞ր ուղիով կգնայիք և չե՞ք կարծում, որ մասնագիտության ընտրության հարցում դա կանխորոշված է եղել:

-Այո, ես միշտ էլ ասել եմ, որ մայրս երազել է, որ ջութակահար դառնամ և ես դա իրականացրել եմ: Հիմա ես նաև պրոդյուսինգով եմ զբաղվում, իսկ մասնագիտության ընտրությունը կանխորոշված էր նրանով, որ երաժիշտ էին ծնողներս՝ մայրս, հայրս և պարզ էր շատ մանուկ հասակից, որ ես այդ ուղին պետք է ընտրեի:

Ավելին՝ Aysor.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0