a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջութակահար Չադ Հուփեսը առողջական խնդիրների պատճառով ելույթ չի ունենա խաչատրյանական փառատոնին

12108984_911240032294323_4340615452466862901_n

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ կայացող Արամ Խարատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնի նոյեմբերի 7-ի համերգին առողջական խնդիրների պատճառով ելույթ չի ունենա ջութակահար Չադ Հուփեսը:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ երաժիշտը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով չի կարողանա ներկայանալ:

Ջութակահարն իր լավագույն մաղթանքներն է հղել  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, և խոստացել անպայման մասնակցել գալիք փառատոնին:

Հիշեցնենք, որ 21-ամյա  Չադ Հուփեսը  ներկայանալու էր Սեմյուել Բարբերի Ջութակի կոնցերտի կատարմամբ: Դե իսկ երեկոն այդքանով «չի կորցնելու իր գույները»: Քշիշտոֆ Պենդերեցկի Ադաջոն Երրորդ սիմֆոնիայից Հայաստանում կկատարվի առաջին անգամ, դե իսկ Իգոր Ստրավինսկի «Սրբազան գարունն»էլ կամբողջացնի խաչատրյանական հերթական համերգը:

Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0