a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գրան պրի» և երկու առաջին տեղ`”Rimini Fest 2016″ միջազգային մրցույթ-փառատոնում

Rimini_Fest_Armenia

Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները` դաշնակահարներ Հայկ Խաչատրյանը, Գագիկ Միքայելյանը և դաշնակահարուհի Լիզա Խաչատրյանը, վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ մասնակցել են Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած «Rimini Fest 2016» միջազգային մրցույթ-փառատոնին:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը, բազմաթիվ երկրների 450 մասնակիցների թվում երևանցի փոքրիկները պարզապես փայլել են: Նրանցից Հայկ Խաչատրյանը նվաճել է փառատոնի «Գրան պրի» մրցանակը, իսկ Գագիկ Միքայելյանն ու Լիզա Խաչատրյանը տարբեր տարիքային խմբերում զբաղեցրել են առաջին տեղերը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0