a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը ելույթ է ունեցել Երևանում

Billy's_Band

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է համերգին, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը: Միջոցառմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ :  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բազմաժանր այս երաժշտախումբն արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրներում: Համերգային ծրագիրը մեկտեղել էր բլյուզի, ջազի ու ռոքի սիրահարներին:

Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը շրջել է գիշերային Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ գիշերային Երևանն իսկապես յուրօրինակ հմայք ունի, որի մեջ ամբողջացած է Երևանի գեղեցկությունը, ջերմությունն ու հյուրընկալությունը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0