a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան անհայտ պատճառներով հետաձգվել է

David_of_Sassoun

Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան, որի բեմադրությունը պետք է կայանար սեպտեմբերի 1-ին՝ Արցախում, հետաձգվել է: Այս մասին Culture.AM-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Ներկայացման հետաձգման պատճառների մասին թատրոնի տնօրենը չմանրամասնեց, նշելով միայն, որ թատրոնն այս կապակցությամբ համապատասխան հաղորդագրություն կտարածի:

Հիշեցնենք, որ Շուշիում սեպտեմբերի 1-ին՝ ԼՂՀ անկախության նախօրեին, իսկ օրեր անց՝ Երևանում նախատեսված էր  Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան: Այս ներկայացմամբ պետք է բացվեր Օպերային թատրոնի 83-րդ թատերաշրջանը: Թատրոնում ակտիվորեն ընթանում էին փորձեր, պետք է ներգրավվեին արտերկրից ժամանած արվեստագետներ: Ցավոք՝ Հարո Ստեփանյանի գրած ստեղծագործությունը, որը պարունակում է հին գուսանական և հոգևոր երաժշտության տարրեր՝ առայժմ հասանելի չի լինի հայ արվեստասեր հասարակությանը:

Հատկանշական է, որ ԼՂՀ անկախության տոնի առթիվ Շուշիում ավանդական էին դարձել բացօթյա միջոցառումները. 2013թ. բեմադրվել էր Ա. Բաբաևի «Արծվաբերդը», 2014-ին՝ Ա. Տերտերյանի «Կրակե օղակը», 2015 թ-ին՝ Վերդիի «Ռեքվիեմը»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0