a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սերգեյ Խաչատրյանը համերգներով հանդես կգա ԱՄՆ-ում և Գերմանիայում

Khachatryan_(12)-480

Հայ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով հանդես է գալու ԱՄՆ-ում և Գերմանիայում: Նոյեմբերի 13,14,15-ին երաժիշտը ելույթ կունենա Լոս Անջելեսի Ուոլտ Դիսնեյ համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչի Բեթհովենի ջութակի կոնցերտը ( D-major op. 61) Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ. դիրիժոր` Լյուդովիգ Մորլոտ:

Լոս Անջելեսյան վերջին համերգից 6 օր անց ջութակահարը կներկայանա Բեռլինում: Գերմանիայում կայանալիք համերգը կուղեկցվի Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:  Երեկոյի ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Դիրիժոր՝ Քրիստիան Մաքլարու:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0