a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը՝ եզրափակելով VIVACELLO փառատոնը

սմբատյան

Նոյեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Չայկովսկու անվան համերգասրահում ղեկավարել է համաշխարհային մեծ համբավ ունեցող «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։ Հիշեցնենք, որ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը ստեղծվել է 1979թ., հիմնադիրը, գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարած համերգով կեզրափակվի VIVACELLO միջազգային փառատոնը։

Փառատոնի փակման համերգը նվիրված է եղել Պյոտր Չայկովսկու 175-ամյա հոբելյանին։ Երեկոյի ընթացքում հանդես են եկել Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր թավջութակահարներ։ Նախորդ տարիների դափնեկիրներ Իվան Մոնիգետտիի և Բորիս Անդրիանովի հետ ելույթ կունենա նաև մրցույթի այս տարվա հաղթողը՝ 17-ամյա վիրտուոզ թավջութակահար Ջոնաթան Ռոուզմանը։

Ծրագրում հնչել են Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի և Ալեքսանդր Ռոզենբլատի ստեղծագործությունները։ Ի դեպ, Ռոզենբլատի թավջութակի և նվագախմբի համար գրված Jazz Rococo վարիացիաներ ստեղծագործությունը կատարվել է առաջին անգամ։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոզենբլատը հայտնի է դասականների ջազային մշակումներով։ Հատուկ այս համերգի համար նա գրել է Չայկովսկու Ռոկոկո թեմաներով վարիացիաների սեփական տարբերակները։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0