a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սպեղանի» երգչախումբը Ֆլորենցիայի փառատոնից վերադարձել է հաղթանակներով

middle_069f0765b932b720df17a4fa5cef05ae

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Սպեղանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան/, ս. թ. հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր` աշխարհի տարբեր երկրներից:

Հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով` «Սպեղանի» երգչախումբը,նվաճել է  Առաջին մրցանակներ` «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ երգչախումբն արժանացել է նաև Հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» և «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0