a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»

Armenia-hotel-2

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, սեպտեմբերի 1-ին կհնչի  համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը`  Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»:

Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նախագծի գլխավոր հովանավորն է «Հ. Մաղաքելյանի բարեգործական հիմնադրամը»,նախագծի հեղինակը՝ Սարինե Ավթանդիլյանը, համերգի գեղարվեստական ղեկավար՝ Լյուբով Կազարնովսկայան, դիրիժոր՝ Անատոլի Լևինը։

Մասնակիցներ՝
Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան,
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ / գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան,
Արցախի պետական երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան,
«Մռակած» պետական կամերային երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան,
Մենակատարներ՝
Յանա Սաֆոնովա   /սոպրանո/, Ռուսաստան
Վիշնիա Ռադոսավ  /մեցցո սոպրանո/, Սերբիա
Ալեքսանդր Չեռնով   /տենոր/, Ռուսաստան
Նիկոլա Ուլիվերի   /բաս/, Իտալիա

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0