a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստեփանակերտում կկայանա Էռնեստո Բրավոյի և Կարեն Հակոբյանի համատեղ համերգը

Culture.AM Ernest

Ս․թ․ սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի կունենա Էռնեստո Բրավոյի և Կարեն Հակոբյանի համատեղ համերգը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայության տարածած տեղեկատվությունից։

Հ.Գ.Էռնեստո Բրավոն ծնվել է Սանտիագոյում: Նա ժողովրդական և ռոմանտիկ երաժշտության ակտիվ ներկայացնողներից է, երգում է իսպաներեն և անգլերեն լեզուներով: Էռնեստոն երգում է և նվագում Չիլիի բնիկ ժողովուրդների երաժշտական գործիքներ` չարանգո/կիթառի նման/, պերկուսիա/թմբուկի նման/, քուենա/փողային գործիք՝ դուդիկի նմանատիպ,/, հյուսիս ամերիկյան ժողովրդական երաժշտական գործիքներ, ինպես նաև կիթառ: Ներկայումս նա աշխատում է ԱՄՆ-ի և Չիլիի ճանաչված երաժիշտների հետ` տարբեր երաժշտական նախագծերի շուրջ: Նա մեծ ցանկություն ունի Արցախի ժողովրդին ներկայացնելու իր արվեստը:

Կարեն Հակոբյանը ծնվել է Երևանում 1961թ.: Նա նվագում է գրեթե բոլոր փողային գործիքները և նրա ցանկությունն է պահպանել, փոխանցել զարգացնել և ցույց տալ հայկական նվագարանների ձայնային և տոնային հնարավորություններն ամբողջ աշխարհին:

Նշենք, որ մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0