a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վահագն Պապյան՝ դաշնակահար և դիրիժոր խաչատրյանական փառատոնում

1 (2)

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա մեծահամբավդիրիժոր Վահագն Պապյանի (Իսրայել) ղեկավարությամբ։ Վահագն Պապյանը ոչ միայն կղեկավարի համերգը, այլև հանդես կագա որպես մենակատար։ ԿհնչենՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանքը, Դաշնամուրի կոնցերտ թիվ 21-ը (մենակատար՝ Վահագն Պապյան), Կամիլ Սեն-Սանսի Սիմֆոնիա թիվ 3 «Երգեհոնով սիմֆոնիա» ստեղծագործությունը (Հովհաննես Մանուկյան/երգեհոն)։

Երեկոն կայանում է Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0