a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վարշավայում «Wiktoria 2015» միջազգային մրցույթում հաղթել է հայ օպերային երգչուհի Լեոնորան

վարշավա

Վարշավայում կայացած լեհ երգչուհի, էստրադային աստղ Աննա Գերմանի անվան  «Wiktoria 2015» միջազգային մրցույթում  Հայաստանը  ներկայացրել է   գյումրեցի օպերային երգչուհի Լեոնորան: Մրցույթին մասնակցել է 7 երկրի 25 մասնակից։

Հայաստանյան ներկայացուցիչը կատարել է  Բախ-գունոյի  «Ավե Մարիա»  ստեղծագործությունը։ Հայ երգչուհին արժանացել է ամենաբարձր՝  «Grand prix» մրցանակին՝ բարձր պահելով հայի ու Հայաստանի վաստակաշատ անունը։

Ի դեպ «Grand prix»-ը Լեոնորայի 3-րդ հաղթանակն է՝ վերջին 4 ամսվա ընթացքում։ Նշենք նաև,որ երգչուհուն մրցույթին մասնակցելու հրավեր էր ներկայացրել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի » կողմից, ի դեմս նախագահ  Արման Ղուկասյանի ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0