a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնն ամփոփել է արդյունքները

վերադարձ փակում

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը`արդեն 8-րդ անգամ հանդիսատեսին է ներկայացել դասական երաժշտության բացառիկ ծրագրով, որը նպատակ ունի համախմբելու արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին: Փառատոնի՝ նոյեմբերի 7-ին կայացած եզրափակիչ համերգը խորհրդանշել է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:

8-րդ փառատոնը մեկնարկել էր ս.թ. հոկտեմբերի 19-ին և հայ հանդիսատեսին ներկայացել 5 համերգով: Փառատոնը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի իրականացրած աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի նոր՝ «Վերադարձի» կվինտետ» երաժշտախումբը, որը հնարավորություն կունենա ներկայանալու նաև արտերկրում:

«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի համերգների ընթացքում հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյանը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/ Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյանը /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Տոմոկո Ակասական /ալտ, Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոնը /կոնտրաբաս, Ֆրանսիա/ Լուիզ Ժալյուն /բանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/:

Փառատոնին մասնակցել են այնպիսի երաժշտախմբեր, ինչպիսիք են Հայաստանի պետական կամերային նվագախումբը ,«Նաիրի» լարային կվինտետը, «Տանգո Կարբոն» անսամբլը: Առաջին անգամ հայ երաժշտասերներին ներկայացվել է «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի» կվինտետը:

Լուսանկարը՝ Նոյյան Տապանի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0