a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վերածնունդ» միջազգային փառատոնի մասնակիցները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

veracnund

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հյուրընկալել էր Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցները` փառատոնի հանձնաժողովի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Հյուրերին Մայր Աթոռում ընդունել է Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տարբեր երկրներից ժամանած մշակույթի գործիչներն ուրախություն են հայտնել համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ մեծապես տպավորված են հայկական մշակույթով և ճարտարապետությամբ:
Նաթան Սրբազանը, հյուրերին բերելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու լավագույն մաղթանքները, կարևորել է «Վերածնունդ» փառատոնի անցկացումը` մշակութային երկխոսության, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Սրբազանը նաև ներկայացրել է Հայ Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման գործում, ինչպես նաև ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցու կողմից իրականացվող հովվական աշխատանքին, մշակութային-կրթական ծրագրերին:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացել Հայոց Եկեղեցու սրբություններին ու հոգևոր-մշակութային ժառանգությանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0