a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
31/10/2015

Տաթևը ոչ միայն թևեր, այլ նաև ձայներ է տալիս

tatev

www.holytrinity.am-ը գրում է. Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում մի իսկական ոգևորություն էր.  Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ՝  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ եկեղեցու դահլիճում ելույթ պետք է ունենար Տաթևի վանական երգչախումբը:
Երեխաներն էլ հուզվում էին. կարճ ժամանակում են պատրաստվել, բայց վստահ էին` լավ են երգելու.
«Մենք միշտ ամենալավը հենց Սուրբ Երրորդություն եկեղեցում ենք երգում»,- վստահեցնում էր երգչախմբի անդամներից մեկը:
Այս անգամն էլ բացառություն չէր:

Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ողջույնով, որում նշվեց, որ բոլորս ունենք հրեշտակային ձայնի կարիք, որովհետև մանուկների շուրթերից, սրտից և հոգուց միշտ աստվածային օրհնությունն է, որ ելնում է և մեզ աստվածային սերն ու խնդությունը պարգևում, և «Տերունական աղոթք»-ով սկսվեց Տաթևի հրեշտակների ելույթը:

Սկսելով «Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ» հոգևոր երգով` երեխաները կատարեցին թե’ հոգևոր, թե’ ժողովրդական երգերի շարան, և առաջին անգամ, հենց Սբ. Երրոդության դահլիճում հնչեցրին նվագներ իրենց զանգերով, որոնցով նոր են սկսել աշխատել:

Տաթևի վանքում արդեն մեկուկես տարի է՝ գործում է վանական երգչախումբը: Երգչախմբում երգում են տեղի երեխաները, որոնք սիրով ու նվիրումով սովորում են հոգևոր երգերը, վստահ են` հենց վանքն է իրենց ուժ տալիս, որ հեշտ սովորեն:

Լուսինեն Տաթևի երգչախմբի ղեկավարն է: Կես տարուց ավել է ՝ աշխատում է երեխաների հետ, բայց դժգոհություններ չունի.

«Մինչ իմ գալը երգչախմբի առաջին ղեկավար Սիմոն Սիմոնյանը բավական մեծ գործ էր կատարել. երեխաներն արդեն անգիր գիտեին երգերը և կարողանում էին երգել:  Երեխաները շատ տաղանդավոր են, բնությունն իրենց շռայլորեն տվել է, բայց նրանց հետ պետք է աշխատել ու խիստ լինել, անընդհատ պետք է պահանջել»,- պատմում է Լուսինեն և հավելում. «Սկզբում դասերն ավելի սիրողական բնույթ էին կրում. Երգում էին ինչպես ուզեն, ինչպես իրենց սիրտն էր թելադրում, իսկ հիմա պահանջում եմ ճիշտ երգեցողություն, ավելացնում եմ երկրորդ, երրորդ ձայն: Ճիշտ է՝ երեխաները պատրաստ չեն դրան, բայց ոգևորություն ունեն: Ամերիկայից ստացված զանգերն էլ մեծ խթան հանդիսացան, որ է՛լ ավելի ոգևորվեն: Հիմա արդեն ոչ միայն երգչախումբ, այլ նաև նվագախումբ ենք»:

Երգչախմբի սան Ալլա Հարությունյանը պատմում է, որ սկզբում այդքան էլ ոգևորված չէր գալիս դասերին, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ երգչախումբը, եկեղեցին, վանքն իր ընտանիքն է դարձել, իսկ հիմա արդեն առանց այդ ամենի իր կյանքը չի պատկերացնում.

Մանրամասները՝ www.holytrinity.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0