a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել համերգ՝ ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

կոմիտասի

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել    11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը:

Ծրագրի բոլոր մասնակիցների համար խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով:

15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում՝ մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:

Համերգը ինքնատիպ ստուգատես է կատարված աշխատաքների, որոնք ներկայացրել է ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0