
27/07/2015
|
«Տերտերյանի ժամանակը» փառատոնի հերթական համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փառատոնի շրջանակներում, օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա փառատոնի հերթական համերգը, որի ընթացքում կհնչեն մեծանուն հայ կոմպոզիտորի՝ Ավետ Տերտերյանի երգերից, ինչպես նաև Կոմիտաս-Ասլամազյանի, Նարինե Զարիֆյանի, Սարգիս Ասլամազյանի ստեղծագործություններից՝ գրված լարային քառյակի համար: Ի դեպ, վերջինս կհնչի Սվերդլովյան պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի լարային քառյակի կատարմամբ:
Համերգը կեզրափակվի «Զանգակներ» համույթի հնչյունների ներքո:
Իսկ ժամը 17:00-ից Կոմիտաս թանգարան-ինստիտուտից քիչ հեռու կկայանա բացօթյա ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն հայ և ռուս գեղանկարիչների, ինչպես նաև Երևանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների մասնակիցների աշխատանքները:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի Կոմպոզիտորների Միության, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, “Մշակույթ և ապագա” ֆոնդի , Սանկտ Պետերբուրգի մշակույթի գծով կոմիտեի համատեղ ջանքերով: