a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը կթողարկվի մի քանի օրից

Tigran_Hamasyan_new_album

Անվանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը երկրպագուների դատին կհանձնվի մի քանի օրից: Ինչպես իր անձնական էջում գրել է Համասյանը, այն ձայնագրվել է նորվեգացի երաժիշտներ Արվե Սենրիկսենի, Էյվինդ Արսենթի և Յան Բանգի հետ:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ սկավառակը կթողարկվի մի քանի օրից: Այն երեք հրաշալի նորվեգացի երաժիշտների համագործակցության արդյունք է: Ալբոմում տեղ գտած ստեղծագործությունների մոտ 95 տոկոսն իմպրովիզացիաներ են: Այն ձայնագրվել է 2 օրում՝ շվեյցարական Լուգանոյի հրաշալի ստուդիայում»,-նշված է գրառման մեջ:

Հավելենք միայն, որ  սկավառակը կրում է “Atmosphères” անունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0