a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/09/2015

«Տոկիոյում համերգից հետո Բաբաջանյանի նոտաներն էին խնդրում». Տրիոյի մասին

g_image (1)

Panorama.am-ը գրում է․ Ճապոնիայում նկատվում է հետաքրքրության աճ դեպի հայկական մշակույթը, երաժշտությունը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 7-11-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ համերգային շրջագայությամբ Տոկիոյում է գտնվել Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան: Երաժիշտները կատարել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:
«Տոկիոյում մեր ելույթներն անցան լեփ-լեփուն դահլիճներում, վարպետության դասերի շուրջ մեծ հետաքրքրություն կար: Շատերն առաջին անգամ էին լսում Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն, որը շատ մեծ խանդավառությամբ էր ընդունվում: Համերգներից հետո երաժշտասերները մոտենում էին ու նոտաները խնդրում»,- ասաց նա:
Ա. Գրիգորանը նաև հայտնեց, որ շրջագայության շրջանակում երկու համերգով հանդես են եկել Գերմանիայում:
«Կարող եմ ասել, որ երկու երկրում էլ մեծ էր հետաքրքրությունը հայկական երաժշտության հանդեպ: Մեկ բաժին ամբողջությամբ նվիրված էր հայ կոմպոզիտորներին»,- նշեց նա:

Ավելին՝ Panorama.am

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0