a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երբ համադրվում են ջութակի, կլարնետի և դաշնամուրի գույները

Tonika_Trio
Երեք ընկեր վստահ լինելով, որ հիանալի համադրություն է ջութակի, կլարնետնի ու դաշնամուրի գույները, որոշեցին ստեղծել երաժշտական խումբ։ Ցանկանում էին նորովի ներկայացնել հայկական և համաշխարհային երաժշտությունը, ինչի արդյունքում ուղիղ մեկ տարի առաջ հիմնեցին «Տոնիկա Տրիոն»։
- Փորձը ցույց է տալիս, որ այս երեք գործիքները շատ ներդաշնակ են հնչում, ինչի արդյունքում ստանում ենք յուրահատուկ հնչողություն,- Culture.AM-ի հետ զրույցում նշում են երիտասարդ երաժիշտները։Խումբը երաժշտասեր հանրության դատին է հանձնում հիմնականում իրենց կողմից կատարված մշակումները։ Մեծ ոգևորությամբ ներկայացնում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի անտիպ գոհարների սեփական մեկնաբանությունները։
Համոզված են՝ երաժշտությունը չպետք է դառնա կոմերցիոն, քանի որ այն միանգամից կկորցնի իր ողջ գեղեցկությունը։ Իսկ երաժշտությունն իրենց համար պարզապես անբացատերլի երևույթ է, որը կարողանում է փոխել հոգեվիճակ, ազդել էմոցիաների վրա։Խմբի տղաների գաղափարը մեկն է՝ ներկայացնել երաժշտություն,որը կունենա նոր շունչ։ Երաժշտություն, որը պետք է լինի իր տեսակի մեջ միակը, լինի առանձնահատուկ, չկրկնվող։
-Այս կարճ ժամանակահատվածում նվաճումներ կարծում եմ ունեցել ենք,-անկեղծանում են տղաները,-մասնակցել ենք բազմաթիվ համերգների, ներկայացրել ենք հանրությանը տարբեր մշակութային նախագծեր, բարեգործական նախագծեր նույնպես ունեցել ենք։ Մասնակցել ենք մի քանի միջազգային և հանրապետական փառատոնների։
Անդրադառնալով միջազգային ստուգատեսներում իրենց ելույթներին, տղաները հպարտությամբ նշում են․
-2016 թվականին հրավեր ստացանք «Հարմոնիա » միջազգային երաժշտական մրցույթ փառատոնի շրջանակներում համերգ կազմակերպել Վրաստանի Բորժոմի քաղաքում։ Եվ արդեն հուլիսի 7-ին «Տոնիկա Տրիո»-ի համերգը տեղի ունեցավ Բորժոմիի քաղաքային տիկնիկային թատրոնի մեծ բեմում։ Հանդիսատեսի շարքում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, հանրաճանաչ երաժիշտներ տարբեր երկրներից, անգամ ներկա էին մարդիկ Ադրբեջանից և Թուրքիայից։Կարող ենք ասել՝  ներկայացնելով հայկական երաժշտությունը, շատ բուռն և դրական արձագանքի արժանացանք։
Խոսելով ապագա ծրագրերի մասին, երիտասարդ երաժիշտները նշում են՝ մշակված քայլերը շատ կան․
- Աշխատում ենք ամեն վարկյան, չենք սիրում ընդհանրապես հանգստանալ, նախատեսում ենք համերգներ տարբեր երաժիշտների հետ, տարբեր երգչախմբերի և նվագախմբերի հետ։ Պատրաստվում ենք մեր երևանյան առաջին և մեծ համերգին։
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0