a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

toronto

Կանադայի հեղինակավոր  «George Weston recital» համերգասրահում նոյեմբերի 7-ին  կկայանա «Մի մոռացիր ինձ» խորագիրը կրող համերգը, որը նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հասմիկ Պապյանն /սոպրանո/ ու Նունե Մելիքյանը/ջութակ/:

Ողջ համերգի ընթացքում կհնչի բացառապես հայ երաժշտություն. նվագախումբը կկատարի Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին երկու հեղինակների ստեղծագործությունները Կանադայում կկատարվեն առաջին անգամ:
Հավելենք միայն, որ նվագախումբը կղեկավարի Նուրան Արմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0