a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ցանկանում եմ, որ Արամ Խաչատրյանի գունեղ, բազմերանգ, շռայլ տաղանդը ոգևորի մեր երիտասարդ մասնակիցներին`այս օրերը դարձնելով տոն»

DSC05900

Հունիսի 6-ին՝ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։ ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ ,   ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանն այսօր Արամ Խաչատրյանի թանգարանում հրավիրված ասուլիսում նշեց, որ մրցույթը միջազգային էր կոչվում, բայց սկզբնական շրջանում մեծամասամբ հայեր էին մասնակցում. «Այսօր ունենք մասնակիցներ 16 երկրից: Իհարկե, մեծ դեր է կատարել նաև այն, որ մենք դարձել ենք միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ, և նրանք իրենց հերթին ներկայացնում են մրցույթը: Այս տարի մեզ դիմել է 60 ջութակահար: Ըստ կանոնակարգի` պետք է մասնակցեին 24-ը: Բացառություններ լինում են. մրցույթի 1-ին փուլին կմասնակցի 17 երկրի՝ 25 երիտասարդ ջութակահար: 25 մասնակիցներից  5-ը մեր երաժիշտներն են: Չեմ ուզում ասել մենք առաջինն ենք, որևէ նման բան չկա: Աշխատել ենք, աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության:  Մեզ ճանաչում են, գնահատում, ինչի համար  շատ ուրախ են: Մենք` երաժիշտներս, արվեստագետներս  հասկանում ենք, որ մենք էլ ինչ-որ մաս ենք կազմում միջազգային երաժտական աշխարհի»:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ  միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովի շրջանակում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում. ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ, 2016 թվականին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև՝ ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ «Փառատոնի հաջողությունները, մեր կատարողական վարպետության հանրահռչակումը համեմատելի են  կինոոլորտում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ, որովհետև մեր մշակույթն այս փառատոները լավագույնս են ներկայացնում»,- ասաց փոխնախարարը:
«Ցանկանում եմ, որ Արամ Խաչատրյանի գունեղ, բազմերանգ, շռայլ տաղանդը ոգևորի մեր երիտասարդ մասնակիցներին`այս օրերը դարձնելով տոն»,- մրցույթի մասնակիցներին հաջողություն մաղթեց  Էդուարդ Թադևոսյանը:

Culture.AM-ը հետաքրքրվեց` փառատոնը որևէ կերպ առնչվելո՞ւ է  Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Այս տարի ինչ լավ բան արվում է, առնչվում է 100-րդ տարելիցին,-ասաց Արմեն Սմբատյանը: Էդուարդ Թադևոսյանը հավելեց. «Եթե ուշադիր լսեք Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երկրորդ մասը, կհասկանաք, որ անպայման առնչվում է»:
Ասուլիսից հետո տեղի  ունեցավ մրցույթի մասնակիցների վիճակահանությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 6-ից 14-ը: Ասուլիսց հետ տեղի ունեցավ մասնակիցների՝ մրցույթին մասնակցելու  վիճակահանությունը:Այսօր երեկոյան կկայանա բացման հանդիսավոր արարողությունը, հաջորդ օրն իսկ արդեն մրցութային առաջին փուլը: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-10, վերջին փուլը՝ հունիսի 12-13: Հունիսի 14-ին էլ կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը:
Նշենք նաև, որ մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:

Culture.AM -ը հանդիսանում է մրցույթի ինֆորմացիոն աջակիցներից մեկն է:

Նյութը՝ Արմինե Սարգսյանի (Cultrue.AM)
Ֆոտոշարքը՝ Սյուզաննա Գարեգինյանի (Culture.AM)

Buklet DSC05896 DSC05900 DSC05915 DSC05921 DSC05938 DSC05940 DSC05942 DSC05946 DSC05952 DSC05954 DSC05955 DSC05957 DSC05958

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0