a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Փարոս» երգչախումբը Հայաստանը կներկայացնի խմբերգային միջազգային մրցույթում

paros
«Փարոս» կամերային երգչախումբը  հուլիսի 12-ից 16-ը հանդես կգա Սոչիում կայանալիք խմբերգային միջազգային մրցույթի շրջանակներում: Միջազգային այս կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնի հենց «Փարոս» երգչախումբը:
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մրցույթը կմեկնարկի քայլերթով, որից հետո հուլիսի 13-ին կկայանա  բացօթյա համերգ: Հուլիսի 14-ին և 15-ին կկայանան մրցութային փուլերը, իսկ հաջորդ օրն արդեն կկայանա մրցանակաբաշխությունը:
«Փարոս» կամերային երգչախումբը հիմնվել է 1993 թվականին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմբի հիմնադրման պահից մինչև 2008թ. «Փարոսի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորն էր Վաչագան Նավասարդյանը։
«Փարոսը» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը կազմում են սայլակ օգտագործող հաշմանդամներ։
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0