a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարումները

Apo

Հուլիսի 19-ին և 22-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Ջ. Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարումները:

Ինչպես հայտնում է նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը,  բեմականացման հեղինակն է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը:

Ներկայացմանը դերերգերով հանդես կգան սոպրանո Անի Յորենցը (հուլիսի 19), սոպրանո Հրաչուհի Բասենցը (հուլիսի 22), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գուրգեն Բավեյանը (բարիտոն), ռումինացի Լեոնարդ Բերնադը (բաս) Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բաս) և Հովհաննես Ներսեսյանը (բաս): Բացի այդ, համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, գլխավոր խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Համերգը կղեկավարի  էդուարդ Թոփչյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0