a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն ունկնդրին կներկայանա տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով

Poqrik-ergichner1

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան  կազմակերպում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագիծը: Երեկոյի ընթացքում Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն ունկնդրին կներկայանա տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։

Համերգի ընթացքում կհնչեն ՀՓԵ խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլ անցած լավագույն ստեղծագործությունները:

Ի հակադրումն այս օրերին ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ համերգը կրում է խաղաղություն, մարդասիրություն և սեր քարոզելու առաքելություն:

Համերգը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Տոմսերի համար զանգահարել՝ 091535758 հեռախոսահամարով։

Culture.AM-ը «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ի ինֆորմացիոն աջակիցն է։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0