a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռաուլ Բարբոզայի տրիոյի համերգով կնշվի Արգենտինայի 200-ամյակը

Raul_Barboza_trio

Հայտնի ակորդեոնահար, արգենտինյան «Չամամե» երաժշտական ժանրի նշանավոր կատարող Ռաուլ Բարբոզան հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ին համերգով ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը, համերգային հագեցած ու ինքնատիպ ծրագիրը Բարբոզան կներկայացնի իր տրիոյի հետ՝ (բաս կիթառահար Դանիել Դիազ և կիթառահար Նորբերտո Պեդրեյրա): Երեկոն նվիրվում է Արգենտինայի Հանրապետության 200-ամյակին:

Համերգին աջակցել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը:

«Չամամե» երաժշտության մի շարք կատարողների մեջ հենց Ռաուլ Բարբոզան էր, որը թե՛ երաժշտական առումով, թե՛ աշխարհագրորեն ավելի հեռուն տարավ արգենտինական Լիտորալ շրջանին բնորոշ երաժշտական այս ժանրը: Ակորդեոն նվագելու եզակի  տեխնիկային տիրապետելուց զատ` Բարբոզան գրեթե 20 տարի հանդես է գալիս նաև որպես կոմպոզիտոր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0