a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային կամերային նվագախումբը ելույթ է ունեցել Շվեյցարիայում

NCOA_Geneve

Ժնևի մերձակա Պյուպլանժ քաղաքում տեղի է ունեցել դասական երաժշտության միջազգային փառատոն, որի շրջանակներում, իբրև պատվո հյուր, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես է եկել Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք է ուղղել դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով ընդգծել է հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար քսանհինգ տարի առաջ անկախ պետականության վերականգնման կարևորությունը և անդրադարձել հայկական երաժշտական արվեստի ավանդույթներին: Համերգի ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան դասական կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0