a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը». Ելույթ կունենա «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը

Harutyunyan_quartet

Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան տեղի կունենա «Դասական երաժշտության գոհարները» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Այս մասին հայտնում է թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջոցառմանը ելույթ կունենա «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը. Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր):

Համերգի ընթացքում կհնչեն Յ. Բախի, Ժ. Բիզեի, Պ. Չայկովսկու, Լ. Բեռնշտեյնի, Ա. Խաչատրյանի, Ս. Պրոկոֆևի, Ալ. Հարությունյանի և Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0