a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Առաջնախաղ` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի_Հովհաննես_Աբելյանի_անվան_դրամատիկական_թատրոն

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:
Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, ներկայացումն առաջին անգամ  հանդիսատեսի դատին է հանձնվել 1983 թվականին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձևավորողը եղել է  ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձրավորողը` Զորիկ Իսկանդարյանի, գլխավոր դերում՝ Սուրեն Հովհաննիսյանը:
Թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ, «Ցիլինդր» ներկայացումը` նախկին նկարչական և երաժշտական ձևավորմամբ, վերաբեմադրվել և  նվիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
Դերերում՝ Թինա Գալոյան, Շահեն Ոսկանյան, Լևոն Զաքարյան, Արման Սաքանյան, Արամ Մխիթարյան, Արմինե Պետրոսյան, Սարգիս Ավետիսյան, Գառնիկ Բրուտյան, Ժիրայր Գաբրիելյան:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղն արժանացել է հանդիսատեսի համակրանքին ու ջերմ ընդունելությանը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0