a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արծվաբույն»-ը կներկայացվի Արցախում

Artsvabuyn

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլի 7-ին, 8-ին և 9-ին «Մշակութային կանգառ» ծրագրով հանդես կգա Ստեփանակերտում։ Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում  կներկայացվի Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացումը։

Բեմադրության հեղինակն է Դավիթ Հարությունյանը, բեմի ձևավորման և զգեստների հեղինակ` Սեդրակ Վելիկոդնի, կոմպոզիտոր` Արման Էլբերտ: Գլխավոր դերերում հանդես կգան Ջուլիետա Ստեփանյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը և Անդրանիկ Զաքարյանը:

«Արծվաբույն» ներկայացումը նվիրվում է Արցախյան ազատամարտին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0