a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դեկտեմբեր ամսվա խաղացանկը

timthumb

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2015 թվականի դեկտեմբեր ամիսը հարուստ խաղացանկ ունի:

Դեկտեմբերի 3–ին կներկայացվի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» երեք գործողությամբ բալետը: Գլխավոր դերերում հանդես կգան Սևակ Ավետիսյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մարիա Դիվանյանը /ՀՀ վաստ. արտիստ/: Ներկայացման բեմադրիչ-բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանը:

Դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը: Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որը այս տարեվերջին կցուցադրվի ևս երկու անգամ՝ դեկտեմբերի 6–ին և 23-ին: «Կարմեն»-ը ընթացիկ թատերաշրջանի պրեմիերա է։

Գլխավոր դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը, Սոֆիա Բաղդասարյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Թամարա Դադոյանը, Աբգար Սարգսյանը, Տիգրան Կոնինյանը, Պողոս Բեազբեկյանը, Աշոտ Ղանթարջյանը:

Դեկտեմբերի 8–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Գալա համերգ»՝ Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/:

Դեկտեմբերի 12-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի և Մ. Պետիպայի: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ:

Դեկտեմբերի 14-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն 80 տարի է հանդիսանում է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունը և հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է: Մինչ ներկայացումը նույն օրը երեկոյան ժամը 18:00-ից սկսած թատրոնի ճեմասրահներում կկազմակերպվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» օպերայի բեմադրության 80-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն, հանդիպումներ տարբեր տարիներին «Անուշ» օպերայում հանդես եկած արտիստների հետ, ինչպես նաև արխիվային բացառիկ նյութերի միջոցով հնարավորություն կլինի ծանոթանալու օպերայի պատմությանը:

Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 16-ին:

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 19–ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը:

Դեկտեմբերի 25–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Ամանորյա տոնական համերգ», որով էլ կեզրափակվի 2015 թվականը:

Մշակութային ամենատարբեր միջոցառումներին մշտապես տեղեկացված լինելու համար կարող եք հետևել Culture.AM-ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնին՝ Culture.AM

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0