a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գավառի թատրոնը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխանող շենք. Մարզպետ

Gavar_state_theatre

Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի շինհրապարակ են այցելել Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Ինչպես հայտնում է մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են շինարարական աշխատանքների ընթացքին, արել մասնագիտական մի շարք առաջարկներ:

Երվանդ Ղազանչյանի հետ պայմանավորվածություն է ձեռք  բերվել դեռևս թատրոնի շենքի շինարարության սկզբից, որպեսզի թատերական փորձառու գործիչն իր մասնագիտական խորհուրդներով նպաստի թատրոնի շենքի անթերի նախագծմանն ու կառուցմանը, հարկ եղած դեպքում ներկայացնի մասնագիտական առաջարկներ:

«Սա Երվանդ Ղազանչյանի հերթական այցն էր Գավառի պետթատրոնի շինարարություն: Մի քանի այցեր էլ նա ունեցել է նախորդ տարվա ընթացքում: Մեր համատեղ նպատակն այն է, որ նորակառույց թատրոնի շենքն ունենա միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ, շինարարության և տեխնիկական վերազինման ընթացքում թույլ չտրվեն թատերական պահանջներին համապատասխան սխալներ, չլինեն մասնագիտական թերություններ, ամեն ինչ արվի բարձր մակարդակով»,-նշել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հայ թատերական արվեստի վաստակավոր գործիչն իր գոհունակությունն է հայտնել ինչպես պետության կողմից կատարված համապատասխան ներդրումներից, այնպես էլ՝ թատրոնի շենքի շինարարարության ընթացքից և շենքի ճարտարապետական նախնական տեսքից, որի շքեղությունն արդեն իսկ ուրվագծվում է: «Ինչն եմ ուզում կարեւորել. առաջին հերթին այն, որ մեր Անկախության 25 տարիների ընթացքում սա Հայաստանում առաջին թատրոնի շենքն է, որ կառուցվում է հիմքից եւ այն էլ՝ այսպիսի դասական ճարտարապետությամբ, իսկ երկրորդ հերթին՝ այս քաղաքում թատերական ավանդների պահպանման ու շարունակման հնարավորությունը: Այո, այս բեմում հանդես են եկել մեր թատերական արվեստի ամենամեծանուն դեմքերը՝ Ավետ Ավետյան, Հրաչյա Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Մետաքսյա Սիմոնյան, այլ հայտնի դերասաններ: Տեղի դերասաններն էլ միշտ եղել են հանրաճանաչ, թատերական միտքը զարգացնող: Հուսով եմ նաև, որ դերասանների այսօրվա սերունդն էլ ըստ արժանվույն կգնահատի պետության կողմից տրված այս անգնահատելի նվերը եւ կշարունակի զարգացնել մեր թատերական ավանդները, որը կորցնելու իրավունքը մենք պարզապես չունենք»-շեշտել է Երվանդ Ղազանչյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0