a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գլենդելում հանդիսատեսը հայ դերասաններին խնդրել է փայլուն ներկայացումը ցուցադրել երկրորդ անգամ

թատրոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել  ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում` ներայացնելով Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» /բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան/: Ներկայացումը մեծ ընդունելության է արժանացել և  հանդիսատեսի ցանկությամբ ցուցադրվել երկու անգամ: Ներկայացման ավարտին՝ Կալիֆորնիայի  կոնգրեսական Ադամ Շիֆը,  հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Լոս-Անջելեսի 5-րդ օկրուգի կառավարիչ Միխայիլ Անտոնովիչը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը դիպլոմներ և պարգևներ են հանձնել ներկայացման մասնակիցներին:
Ս. թ. հոկտեմբերի 13-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը, դերասաններ` Անի Քոչարյանը, Սոնա Մուրադյանը, Հովակ Գալոյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0