a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բրոդվեյում կայացել է Եղեռնի մասին պատմող «Գրիգորյան» ներկայացման պրեմիերան

Brodway_Gregorian_performance

Բրոդվեյի Walkerspace Theater-ում կայացել է Մեթյու Գրինի «Գրիգորյան» ներկայացման պրեմիերան, որը պատմում է 1915 թ-ին Հայոց ցեղասպանության և 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված այլ հանցանքների մասին: Այս մասին հայտնում է Broadwayworld-ը:

Ներկայացումը հանրության լայն շրջանակներին կներկայացվի սեպտեմբերի 2-ին: Այն պատմում է հայ ընտանիքի մասին, ով սերնդե սերունդ փոխանցում է «Գրիգորյան» ազգանունը: Ստեղծագործությունը շոշափում Եղեռնի պարբերական հետևանքները, դրա ժխտման քաղաքականությունը, ինչպես նաև դրա տեղը մարդկության պատմության մեջ: Շեշտը դնելով 1915 թ-ի Հայոց ցեղասպանության վրա՝ բեմադրության հեղինակները ցույց են տալիս դրա կապն անցյալում և այսօր տեղի ունեցող ցեղասպանությունների միջև:

«Գրիգորյան»-ը պատմում է նաև ազգային ինքնության  և ժառանգության պահպանության կարևորության մասին:

Ներկայացման մտահաղացման հեղինակը Working Artists Theatre Project-ն է:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0